Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Հոկտեմբերին աշխարհը պայքարում է քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհը հոկտեմբերին պայքարում է քաղցկեղի դեմ: Ինճչպես այսօրվա ասուլիսում ասաց Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, աշխարհում հոկտեմբերը հայտարարված է քաղցկեղի դեմ պայքարի ամիս:


Մասնագետը հիշեցրեց, որ հիվանդությունը երիտասարդացել է, բայց և նկատեց, որ մարդիկ սկսել են ավելի շատ հետևել իրեց առողջությանն ու հաճախ են դիմում բժշկին` համապատասխան բուժզննման համար:

Խ. Հակոբյանն, անդրադառնալով հիվանդության տարածվածությանն ու հիվանդության տեսակին, նշեց, որ կանանց մոտ առաջին տեղում է կրծքադեղձի քաղցկեղը, ապա` արգանդի պարանոցի քաղցկեղը:

Այսպես` ուսումնասիրությունների համաձայն` ԱՄՆ-ում ամեն 8-րդ կինը տառապում է քաղցկեղով, Անգլիայում` ամեն օր 125 կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ հիվանդությունը:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, բանախոսի հավաստմամբ, իրենց կլինիկայի տվյալներով, բժշկին դիմած ամեն 16-րդ այցելուն տառապում է կրծքի քաղցկեղով:

Ասուլիսի մյուս բանախոս բժիշկ Անի Հակոբյանը նկատեց, որ իրենք մինչ օրս կատարել են կրծքագեղձի 104 հազար հետազոտություն, և միայն 6100 այցելուի մոտ է ախտորոշվել կրծքագեղձի քաղցկեղ:

Ըստ նրա, հիվանդությունն ամենավաղ փուլում ախտորոշվել է շուրջ 1850 կնոջ մոտ, միջին փուլում` 2700 և բարձիթողի վիճակում` 1550 հիվանդի մոտ: Բայց նա նաև նկատեց, որ հետազոտվողներից ավելի քան 70 հազարի մոտ նկատվել է բարորակ քաղցկեղ:

Վերջում, բժիշկն, անդրադառնալով արգանդի վզիկի քաղցկեղի ցուցանիշներին, նշեց, որ հետազոտվել է 250.410 կին, որոնից 43-ի մոտ հիվանդությունը հաստատվել է, իսկ 112-ի մոտ հայտնաբերվել է նախաքաղցկեղային վիճակ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ